Իրանում մեկնարկել են ՇՀԿ-ի հակաահաբեկչական զորավարժությունները

Իրավական և միջազգային հարցերով Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է  Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) համատեղ հակաահաբեկչական զորավարժությունների մեկնարկի մասին:

Միջոցառումն անցկացվում է կազմակերպության անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ, իսկ ընդունող կողմ են հանդես գալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը:

Ղարիբաբադին այդ զորավարժությունների անցկացումը բնութագրել է որպես ռազմավարական քայլ դեպի «գործողությունների համակարգում և կոալիցիաների ստեղծում տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման շրջանակում»: Նա հատկապես նշել է Իրանի զինված ուժերի փորձն ու հնարավորությունները՝ հակազդելու ագրեսիայի ցանկացած ակտի՝ ուղղված հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն ահաբեկչության գլխավոր զոհերից մեկն է և միշտ եղել է դրա դեմ պայքարի առաջնագծում», – ընդգծել է արտաքին գործերի նախարարի տեղակալը: 

Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը զգալի փորձ է կուտակել ահաբեկչական սպառնալիքների չեզոքացման գործում՝ դրանց տարբեր դրսևորումներով: Ներկայիս զորավարժությունները կոչված են դառնալու արդյունավետ հարթակ այդ փորձը փոխանցելու և ՇՀԿ անդամ երկրների միջև ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ջանքերի միավորումն ապահովելու համար:

Տեսանյութեր

Լրահոս