«Անիծյալ եք դուք, սատանայի ծառաներ, ձեր կառավարական տիրոջ հետ միասին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ողորմելի դավաճաններ, Աստծո կեղծ «ծառաներ», դեռ «սրբազաններ»,

Եղկելի եք, զզվելի, որձկաբեր։

Ափսոս այն սուրբ մյուռոնը, որ ձեր դավաճան ձեռամբ քսել եք իմ եւ իմ սանիկների մարմիններին։

Չորանան ձեր՝ այլեւս պիղծ ձեռքերը, լեզուներն, ուղեղներն ու ՀԵՏԻՆ վերջույթները։

Նզովյալ եք՝ անկախ հոգեւոր կանոնակարգով ենթադրվող հետագա քայլերից։

Հարամ լինի ձեր ամեն ինչը, որ հրամցրել եք ինձ եւ ձեզ հավատացող, մեղսավոր, բայց հավերժական կյանքի եւ փրկության հույս ունեցող ժողովրդին։

Անիծյալ եք դուք, սատանայի ծառաներ, ձեր կառավարական տիրոջ հետ միասին։

Ու չփորձեք «արանքը» մարդ գցել։ Իմ ու ձեր արանքում այլեւս միայն Տերն է։

Կհանդիպենք եւ հաշիվը կպարզենք վերեւում, չարիքի թերմացքներ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031