Միացյալ Նահանգները հպարտ է գործակցել Հայաստանի հետ և աջակցել իրավապահ ոլորտի ջանքերին. ԱՄՆ դեսպանություն
Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենն ու ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մասնակցել են միջազգային համաժողովի բացմանը, որն ուղղված էր Ներքին գործերի նախարարության կադրերի ընտրության, ուսուցման ու աշխատանքի գնահատման գործընթացների բարելավմանը։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Միջոցառումն իրականացվեց ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։
Միացյալ Նահանգները հպարտ է գործակցել Հայաստանի հետ և աջակցել իրավապահ ոլորտի ջանքերին, որոնք մեր երկրները երկուստեք դարձնում են ավելի ամուր ու ապահով»,- նշված է գրառման մեջ։


