
Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է ոչնչացնել Գազան

Իսրայելը կկործանի Գազա քաղաքը և կոչնչացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բոլոր զինյալներին, եթե արմատականները վայր չդնեն զենքը և ազատ չարձակեն պատանդներին:
Այս մասին սեպտեմբերի 8-ին X սոցցանցի իր էջում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ հավելելով, որ սա վերջին նախազգուշացումն է։
«Այսօր Գազա քաղաքի վրայով հզոր փոթորիկ կանցնի, և ահաբեկչության երկնաքերերի տանիքները կսկսեն դողալ։
Սա վերջին նախազգուշացումն է ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին ու բռնարարներին Գազայում և արտասահմանի շքեղ հյուրանոցներում. ազատ արձակեք պատանդներին և վայր դրեք զենքը. հակառակ դեպքում Գազան կկործանվի, իսկ դուք կոչնչանաք», – գրել է Կացը։
Նա նաև նշել է, որ իսրայելցի զինվորականները շարունակում են գործել ըստ պլանի և պատրաստվում են Գազայի դեմ գործողության ընդլայնմանը։