Լավրովը թվարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ընդհանուր շահերը

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են ընդհանուր շահեր ունենալ տնտեսությունում, տիեզերական զարգացմանն ուղղված աշխատանքներում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, որի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

«Հետաքրքիր հեռանկարներ, ներառյալ տնտեսության մեջ: Հեղուկացված բնական գազի արտադրություն, այդ թվում Ալյասկայում: Ընդհանրապես, Արկտիկան, իհարկե, համագործակցության մեծ դաշտ է բացում»,- ասել է Լավրովը:

Միևնույն ժամանակ, նախարարը շեշտել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները պետք է կառուցվեն միմյանց դիրքերի ազնիվ և բաց քննարկման ճանապարհով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930