Բաժիններ՝

Պուտինը շնորհավորական բացիկ է ուղարկել ՀՀ-ում բնակվող Գալինա Պետուխովային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական շնորհավորական բացիկ է ուղարկել Լենինգրադի պաշարումը վերապրած Գալինա Պավլովնա Պետուխովային, որը բնակվում է Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

«Ռուսաստանի դեսպանությունը շարունակում է շնորհավորանքներ փոխանցել Միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրվա կապակցությամբ։ Ռուս դիվանագետներն այցելեցել են պաշարված Գալինա Պետուխովային և նրան հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական շնորհավորական բացիկը»,- ասված է հաղորդագրությունում։

Դիվանագետները Գալինա Պետուխովային քաջ առողջություն, խաղաղ երկինք և երկար տարիների կյանք են մաղթել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930