Ռուսաստանը շահում է Թրամփի սխալից. ի՞նչ կապ ունեն Չինաստանն ու Հնդկաստանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է օգտագործել մաքսատուրքեր և երկրորդական պատժամիջոցներ, որպեսզի աշխարհի խոշորագույն տնտեսություններին՝ Չինաստանին և Հնդկաստանին ստիպի հետևել ամերիկյան քաղաքականությանը։ Սակայն այս որոշումը խաղացել է Վաշինգտոնի դեմ՝ դառնալով իսկական նվեր Ռուսաստանի համար։ Այս կարծիքը հայտնել է Tsargrad.tv-ի հիմնադիր Կոնստանտին Մալոֆեևը։

Նա բացատրել է, որ Սպիտակ տան կողմից սահմանված պատժամիջոցները մտերմացրել են Պեկինին և Նյու Դելիին, որոնց միջև լարվածությունը համարվում էր ամուր դաշինք կազմելու հիմնական խոչընդոտներից մեկը։

«Եվ հանկարծ Չինաստանի և Հնդկաստանի միջև հակամարտությունը, որը տասնամյակներ շարունակ արհեստականորեն բորբոքվել էր արևմտյան հետախուզական ծառայությունների կողմից, վերացավ։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ սա արհեստականորեն բորբոքված հակամարտություն է։ Լավագույն մարդիկ փորձում են կանխել դա։ Եվ ահա նրանց օգնեց Թրամփը։ Հիմա նրանք ձեռք ձեռքի տված են, և մենք նրանց հետ ենք։ Այժմ մենք մի դաշինքի մեջ ենք, որի դեմ պայքարելը շատ դժվար է»,- ասել է Մալոֆեևը։

Տեսանյութեր

Լրահոս