Բաժիններ՝

Լոռու մարզում ցլիկի պոզահարման հետեւանքով 63-ամյա տղամարդ է մահացել

Երեկ՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փամբակ խոշորացված համայնքի Ձորագյուղ բնակավայրի «Ձոր» կոչվող հանդամասում դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:Նշված հանդամասում հայտնաբերվել է Լոռու մարզի բնակիչ, 63-ամյա Մերուժան Հ.-ի դին։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր։

Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․Շամշյանի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, իրավապահները պարզել են, որ մահացածը նշված վնասվածքները ստացել է համագյուղացի 68-ամյա Ալեքսանդր Սիմոնյանին պատկանող ցլիկի կողմից։ Քրեական և համայնքային ոստիկանները վերջինիս անասնագոմում հայտնաբերել են «Զազո» անունով ցուլին, որի պոզերի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031