Բաժիններ՝

Հանրային տրանսպորտում չվճարող քաղաքացիներին տուգանելու հետ կապված տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք լուծվել են

Անցած երկու շաբաթների ընթացքում Երևանի հասարակական տրանսպորտում իրականացված վերահսկողության շրջանակներում չվճարող քաղաքացիների նկատմամբ տուգանքներ հիմնականում չեն եղել, քանի որ որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

«Անցած երկու շաբաթների ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացվել է ստուգում հասարակական տրանսպորտում, մասնավորապես՝ ավտոբուսներում։ Քանի որ սկզբնական շրջանում որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել, տուգանքներ հիմնականում դուրս չեն գրվել, բայց ինչպես ինձ զեկուցել են, առնվազն մեկ տուգանք դուրս է գրվել արդեն»,-ներկայացրեց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ ի հայտ եկած տեխնիկական խնդիրներն առնվազն ներկա պահին արդեն լուծվել են։

«Կարծում եմ, եթե վստահ ենք, որ այլևս տեխնիկական խնդիր չունենք, պետք է համապատասխան վարչարարությունը կիրառել»,-արձագանքելով Գրիգորյանին՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031