Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը Գազայի հարցով նոր առաջարկ է ստացել Եգիպտոսից և Կատարից

Գազայի հատվածում հրադադարի հաստատման անուղղակի բանակցությունների միջնորդները ՀԱՄԱՍ-ին նոր առաջարկ են ներկայացրել։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը:

Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչները պաղեստինյան խմբավորումների առաջնորդների ներկայությամբ շարժմանն են փոխանցել նոր նախաձեռնությունը:

Խմբավորումների առաջնորդները խնդրել են ՀԱՄԱՍ-ին առաջիկա ժամերի ընթացքում պատասխան պատրաստել։

Օգոստոսի 18-ին Եգիպտոսի ալ-Ալամեյն քաղաքում նախատեսվում է միջնորդների հանդիպումը:

Եգիպտոսը Կատարի հետ համակարգված ձգտում է վերադառնալ 60-օրյա ժամանակավոր հրադադարի համաձայնագրին, որի ընթացքում ազատ արձակվեն 10 իսրայելցի պատանդներ և կփոխանցվեն դիակները:

Այնուհետև բանակցություններ կանցկացվեն ավելի համապարփակ համաձայնագրի շուրջ:Ավելի վաղ Իսրայելը և ԱՄՆ-ն հրամայել էին հետ կանչել բանակցողներին Դոհայից, որտեղ հուլիսի 6-ից բանակցություններ էին ընթանում Գազայի հակամարտության կարգավորման շուրջ՝ պատճառաբանելով, որ ՀԱՄԱՍ-ը հստակ ցույց է տալիս Գազայում հրադադարի հասնելու ցանկության բացակայությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031