Պռոշյանում 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Մոնթե Մխիթարյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտու խոտածածկի վրա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031