Ներքին գործերի նախարարությունն օրերս հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով պայմանագիր է կնքել՝ 3 միլիոն 780․ 000 դրամով ընթացիկ շին-վերանորոգման աշխատանքներ պատվիրակելով 2022 թվականի հունիսին Լոռիում գրանցված «Մենքոնսթրաքթ» ընկերությանը։
Պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում հանրայնացվել է Ներքին գործերի նախարարության հրատապ մեկ անձից գնման ոչ մրցակցային ընթացակարգով հերթական գնումը։ Մատակարարը ՆԳՆ ֆավորիտներից է՝ «Էլիտբաս» ՍՊԸ-ն։