Պավլյուչենկոն անվանել է այն ֆուտբոլիստին, ով ավելի լավն էր, քան Ռոնալդուն և Մեսսին
Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն կարծում է, որ կա ֆուտբոլիստ, ով ավելի լավն էր, քան ֆուտբոլային աստղեր Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին։
«Եթե համեմատենք Մեսսիին, Կրիշտիանուին կամ Զիդանին, ես կընտրեի Զիդանին։ Գնդակի հետ նրա աշխատանքը, արագությունը… Կարծում եմ, որ Զիդանն ավելի լավն էր»,- ասել է Պավլյուչենկոն Ֆյոդոր Սմոլովի Smol Talk YouTube ալիքի փոդքասթում։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին ունեն 13 «Ոսկե գնդակ», որը համարվում է համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը։ Արգենտինացին նվաճել է դրանցից ութը, իսկ պորտուգալացին՝ հինգը։



