Բաժիններ՝

«Կնքահայրը» ֆիլմի ռեժիսորը հոսպիտալացվել է Հռոմում

86-ամյա ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հոսպիտալացվել է Հռոմում։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ Կոպոլային տեղափոխել են հիվանդանոց օգոստոսի 5-ի առավոտյան, սակայն նրա հոսպիտալացման պատճառը չի նշվում։

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան իր կարիերայի ընթացքում նկարահանել է այնպիսի լեգենդար ֆիլմեր, ինչպիսիք են «Կնքահայրը», «Ապոկալիպսիսը հիմա» և «Դրակուլա» (1992)։

Նրա վերջին աշխատանքը՝ «Մեգալոպոլիս» ֆիլմը, արժանացավ բացասական արձագանքների քննադատների կողմից, ձախողվեց վարձույթում և նույնիսկ ստացավ հակամրցանակ՝ «Ոսկե ազնվամորի»։ Դրանից հետո Կոպոլան հայտարարել էր, որ այլևս ֆինանսական հնարավորություն չունի նոր ֆիլմեր նկարահանելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031