Բաժիններ՝

Մահացել է «Քայլող մեռյալները» ֆիլմի 33-ամյա դերասանուհին

Ամերիկացի դերասանուհի Քելլի Մակը, որն առավել հայտնի էր «Քայլող մեռյալները» սերիալում իր դերակատարմամբ, մահացել է 33 տարեկանում։ Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը։

Մակը կյանքից հեռացել է օգոստոսի 2-ին իր ծննդավայր Սինսինատիում՝ կենտրոնական նյարդային համակարգի գլիոմայի դեմ երկարատև պայքարից հետո։

Դերասանուհին իր կարիերան սկսել էր 2000-ականների սկզբին։ Լայն ճանաչում էր ստացել «Քայլող մեռյալները» և «Չիկագոյի բժիշկները» սերիալներում մասնակցության շնորհիվ։ Նրա վերջին աշխատանքը եղել է «Յունիվերսալ» ֆիլմում, որի պրեմիերան նախատեսված է 2025 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031