Խամենեիի խորհրդական Լարիջանին նշանակվել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանիին նշանակել է Իսլամական Հանրապետության Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար։ Նշանակման մասին հաղորդում է NourNews-ը։

Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Ալի Աքբար Ահմադիանը։

Ինչպես պարզաբանում է Tasnim գործակալությունը, մոտ ապագայում Լարիջանին կարող է դառնալ նաև Խորհրդում այաթոլլա Ալի Խամենեիի երկու ներկայացուցիչներից մեկը։ Ներկայում Գերագույն առաջնորդի շահերը Գերագույն ազգային անվտանգության խորհրդում ներկայացնում են Ահմադիանը և Սաիդ Ջալալին։ Գործակալության տվյալներով՝ Ահմադիանը կարող է շուտով տեղափոխվել կառավարություն՝ նրա համար նախատեսված է հատուկ հանձնարարությունների գծով փոխնախագահի նոր պաշտոն սահմանել։

Օգոստոսի 3-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրկնվող սպառնալիքների հետնապատկերում, Իսլամական Հանրապետության Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը որոշել է ստեղծել Պաշտպանության խորհուրդ՝ նոր մարմին, որը կզբաղվի երկիրը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հարցերով։

Տեսանյութեր

Լրահոս