Դիտավորյալ մարդասպանություն է Հայաստանի դատական համակարգում. Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դանդաղ ու դիտավորյալ մարդասպանություն Հայաստանի դատաիրավական համակարգում…

Երեք փաստ իրար կողք դնենք ու գնահատենք ասածիս իսկությունը.

1) «Ահաբեկչության» քրեական գործով կալանավորված երիտասարդ Աղվան Արշակյանի հետ կապված ապացուցողական որևէ հիմք, ըստ հեղինակավոր փաստաբանի, չկա. մարդը ուղղակի քաղբանտարկյալ է։

2) Աղվան Արշակյանը տառապում է քաղցկեղով։ Վատթարացել է նրա առողջական վիճակը։ Չեն կատարվում անհրաժեշտ բժշկական միջոցառումները։

3) Դատավորը մերժել է Աղվան Արշակյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու միջնորդությունը՝ անհրաժեշտ բժշկական միջոցառումները իրականացնելու համար։

Աղվանի պաշտպան, փաստաբան Վարազդատ Հարությունյանի ահազանգը դնում եմ մեկնաբանության մեջ։

Առաջին նկարում քաղբանտարկյալ Աղվան Արշակյանն է։ Երկրորդ նկարում դատավոր Գնել Գասպարյանն է, ով ըստ էության համարում է, որ Աղվանը պետք է շարունակի տառապել…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031