Բաժիններ՝

Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին «BMW»-ն վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս մահացել է

Հուլիսի 20-ին ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բերդիկ գյուղի խաչմերուկում, «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Ա․ Հ․-ին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթի ենթարկված վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս