Ինչպե՞ս եք, պարոն վարչապետ. ի՞նչ հարցով է Փաշինյանի ասուլիսին եկել լրագրողը

Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ  «Ռադիո  Ավրորայի»  ներկայացուցիչը նրա որպիսությունը հարցնելուց հետո՝ «ինչպե՞ս եք, պարոն վարչապետ», անցավ բուն հարցին, թե՝ այսօր սովորական է դարձել անկախ լրատվամիջոցներին քաղաքական գործիչների կողմից պիտակավորելը, և շատ ավելի մտահոգիչ է, երբ դա անում են պետական պաշտոնյաները, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեն լրատվամիջոցները, երբ պիտակավորվում են՝ հատկապես պետական պաշտոնյաների կողմից, այդ թվում՝ անվանվում գործակալ, ինչը հենց  «Ռադիո  Ավրորայի»  դեպքում է եղել:

Փաշինյանը նախ լրագրողին տեղեկացրեց, որ լավ է, այնուհետև շարունակեց, որ փորձում է լրատվամիջոցներին հետևել, բայց «Ռադիո  Ավրորային» հետևելու առիթ չի ունեցել, ուստի հատկապես այդ լրատվամիջոցի հասցեին մեղադրանքների չի հանդիպել:

«Ինֆորմացիոն սղություն ունեմ, չեմ ուզում ուղղակի մեկնաբանել իրադրություն, որից բացարձակապես տեղյակ չեմ: Ամենայն հարգանքով ձեր վերարտադրությանը, բայց իմ փորձն ասում է, որ պետք չի մեկնաբանել՝ առանց սեփական աչքերով տեսնելու, կարդալու և լսելու»,- սահմանափակվեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031