Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ

Անհայտ անձը, արհեստական բանականության միջոցով կեղծելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ձայնը, կապ է հաստատել առնվազն հինգ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, այդ թվում՝ երեք երկրի արտգործնախարարների, ԱՄՆ նահանգներից մեկի ղեկավարի, ինչպես նաև մեկ կոնգրեսականի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով

«Washington Post»-ին և ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությանը։

Նշվում է, որ խարդախները փորձել են տեղեկություններ կամ օգտահաշիվների հասանելիություն ստանալ։

Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ չարագործը հունիսի կեսերին [email protected] մուտքանունով հաշիվ է բացել «Signal» մեսենջերում։ Նա ձայնային և տեքստային հաղորդագրություններ է ուղարկել։

Սա արդեն երկրորդ նման դեպքն է. ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի վերաբերյալ նմանատիպ կեղծիքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031