Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Սեյրան Օհանյանն այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ինձ մեղադրանք է առաջադրվել, բնականաբար մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, բայց նաև օգտվելով իմ իրավունքից ցուցմունք չեմ տվել, որովհետև առողջական խնդիրներ ունեմ։ Ինձ զանգահարել են, բուժհիմնարկից են հրավիրել այստեղ։ Հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում մեղադրանք պետք է առաջադրվի՝ դրա համար ներկայացել եմ։ Մնացածը, կարծում եմ, երբ խորությամբ ծանոթանանք, այն ժամանակ առիթ կլինի զրուցել այս հարցում»,- նշել է Օհանյանը։

Հուլիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովը կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031