Բաժիններ՝

Չինաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայում Չինաստանի դեսպանը հուլիսի 8-ին կանչվել է արտաքին գործերի նախարարությունը, որտեղ գերմանական կողմն իր բողոքն է հայտնել Կարմիր ծովում  գործողություն իրականացնող գերմանական ինքնաթիռի վրա լազերային հարձակման կապակցությամբ: Այս մասին ասվում է X սոցիալական հարթակում Գերմանիայի ԱԳՆ արած գրառման մեջ։

«Գերմանացի անձնակազմին թիրախավորելը և գործողությունները խաթարելը բացարձակապես անընդունելի է»,- ասվում է ԱԳՆ գրառման մեջ։

Associated Press-ի փոխանցմամբ, Գերմանիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ծովային հսկողություն իրականացնող օդանավը Եվրամիության Aspides առաքելության մաս է կազմել։

Առաքելության նպատակը Եմենում հութի զինյալներից քաղաքացիական նավերի ավելի լավ պաշտպանությունն է։ Գերմանիայի ՊՆ պնդմամբ՝ օդանավը չինական ռազմանավի կողմից լազերային հարձակման է ենթարկվել ավելի վաղ այս ամիս՝ «առանց որևէ պատճառի կամ նախազգուշացման»։

Որպես նախազգուշական քայլ՝ օդանավի առաքելությունը չեղարկվել է։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ջիբութիի ռազմաբազայում։ Անձնակազմից տուժածներ չկան։ Ավելի ուշ ինքնաթիռը ԵՄ առաքելության հետ վերսկսել է գործողությունները Կարմիր ծովում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս