Խնդիրը լուծվեց, Արմեն Չարչյանը կարողացավ մեկնել Մադրիդ. պաշտպան

Պրոֆեսոր Արմեն Չարչյանին «Զվարթնոցում» արդեն արդեն թույլ են տվել հատել սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում, որ Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե Չարչյանի ելքը փակ է։

«Արմեն Չարչյանը կարողացել է մեկնել Մադրիդ, որտեղ մասնակցելու է Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին»,–նշեց պաշտպանը։

Հավելենք, որ Արմեն Չարչյանը, հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ, այդ համագումարին պետք է հանդես գա ելույթով։ Ալեքսանյանն ավելի վաղ հայտնել էր,որ Չարչյանի տեղաշարժի սահմանափակումը վաղուց վերացված է, դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, և դեռևս հունիսի 23-ին ոստիկանությունից հավաստիացրել են, որ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031