«Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի` ռազմական հեղաշրջման կոչի դեպքով դատախազությունն ու ԱԱԾ-ն անցյալ տարի պնդել են, որ հանցակազմ չկա. Հիմա ասում են՝ կա». Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատախազությունն ու ԱԱԾ-ն անցյալ տարի պնդում էին, որ Աջապահյանի հարցազրույցում չկա այնպիսի «գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ ՔՕ նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի` ռազմական հեղաշրջման կոչի դեպքով հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ենք դեռ անցած տարի։ Այն ժամանակ մեզ մերժեցին` պնդելով, որ հանցակազմ չկա։ Հիմա ասում են, որ հանցակազմ կա։

Դատաիրավական մարմինների անկախության այս մակարդակով հեռու չենք գնա։

Իսկ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է լիներ այն ժամանակ, երբ ինքն արել էր այդ արարքը, ոչ թե հիմա, երբ իշխանությունն ընկել է որոշ եկեղեցականների հետևից։

Հ.Գ. Աջապահյանի պաշպաններին կփոխանցենք այս փաստաթղթերը, թող օգտագործեն` հետապնդման մեջ քաղաքական մոտիվների առկայությունը հիմնավորելու համար։

Հ.Հ.Գ. Կապ չունի, թե ես ում ոնց եմ վերաբերվում, ճշմատությունը պետք է ասվի»։

Տեսանյութեր

Լրահոս