Ադրբեջանական կողմը հունիս ամսվա երկրորդ կեսին ավելի քան հինգ անգամ խախտել է ՀՀ օդային տարածքը, օգտագործելով անօդաչու թռչող սարք (բայրաքթար). Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը գրում է. «Մի քանի արձանագրում և մտահոգություն մեր երկրի անվտանգային համակարգի, կամ դրա բացակայության մասին

Իրան֊Իսրայել հակամարտության ընթացքում

🔺️ադրբեջանական կողմը հունիս ամսվա երկրորդ կեսին ավելի քան հինգ անգամ խախտել է ՀՀ օդային տարածքը, օգտագործելով անօդաչու թռչող սարք (բայրաքթար)

🔺️նույն ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքը աննախադեպ, 35 անգամ, խախտել է թուրքական կողմը, կրկին օգտագործելով բայրաքթար

🔺️ հունիսի 17֊ից սկսած Ագարակի մաքսատանը աշխատում են ֆրանսիացի մասնագետներ, ովքեր եկել են սեփական տեխնիկական միջոցներով

Հետաքրքիր է, ի՞նչ գործողություններ են իրականացնում ֆրանսիացիները, ի՞նչ պայմանագրի կամ համաձայնագրի վրա և ինչպե՞ս այս ամենը կանդրադառնա հայ֊իրանական հարաբերությունների վրա։

ՀՀ պատկան մարմինները հուսով եմ չեն փորձի հերքել այս ամենը, լավ կլիներ մեկնաբանեին, սակայն առավել լավ կլիներ, եթե ուղղակի փասա փուսեքը հավաքեին ու …»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30