Արկադի Ղուկասյանը մինչև վերջին արցախցու հեռանալը մնաց Արցախում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Արցախի 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է:

Թեև իր աշխատանքի բերումով պաշտոնավարման ավարտից հետո մինչև 2018 թվականը Հայաստանում էր, սակայն 2020 թվականի ավերիչ պատերազմից հետո Ղուկասյանը վերադարձավ Արցախ:

Նույնիսկ այն ժամանակ, երբ Արկադի Ղուկասյանը շրջափակման ժամանակ հնարավորություն ուներ դուրս գալու, մնաց Ստեփանակերտում:

Արկադի Ղուկասյանը մինչև վերջին արցախցու հեռանալը մնաց Արցախում` իր ընկերներին չդավաճանեց և թեև այսօր մեր մյուս հայրենակիցների հետ ադրբեջանական բանտում է, սակայն իր կեցվածքով ու խոսքով միշտ արժանապատիվ պահվածք է դրսևորում:

Նրա հետ երբեք մտերմություն չեմ ունեցել, սակայն նա իմ աչքերում եղել ու մնում է որպես հայրենասեր մարդ, ով արցախյան շարժումից մինչև արցախցիների համար ծանրագույն շրջան, հավատարիմ մնաց իր սկզբունքներին և գաղափարներին:

Շնորհավոր ծնունդդ պարոն Ղուկասյան:

Ազատությո՛ւն ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»:

Տեսանյութեր

Լրահոս