Ինչո՞վ է զբաղված Անահիտ Ավանեսյանը միջուկային պատերազմից 5 պակաս. ինչո՞ւ փակվեց Ճառագայթային բժշկության կենտրոնը. Նախարարի կոգնիտիվ դիսոնանսը. Անուշ Պողոսյան

ՀՀ Առողջապահության նախարարը քաղաքական հայտարարություններ է անում Ազգային ժողովում (ԱԺ)՝ համեմատելով այն «պալատ համար 6-ի» հետ՝ մոռանալով իր բուն պարտականությունների մասին՝ հարևան Իրանում միջուկային պատերազմից 5 պակաս:

Այս մասին 168TV«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ ԱԺ-ում ունեցած ոչ ոլորտային, քաղաքական ելույթին:

«Այրվածքաբանության ազգային կենտրոնում գործող ճառագայթային վնասվածքների ախտորոշման և բուժման բաժանմունքը, որը միակն էր Հայաստանի Հանրապետությունում և համարվում էր միակ գիտահետազոտական կենտրոնը ամբողջ տարածաշրջանում, փակվեց առողջապահության նախարարի մի տեղակալի ձեռքով, որը այսօր ընդամենը COVID-ի չարաշահումների գործով մեղադրյալ է»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Կարդացեք նաև

Վերջինիս խոսքով՝ այստեղ բուժվում էին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ժամանակ հաշմանդամ դարձած հիվանդները, ռենտգեն ճառագայթային վնասվածքներ ստացածները, ինրպես նաև այն համարվում էր կարևորագույն ռազմավարական բաժանմունք՝ հաշվի առնելով Հայաստանում ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ առկայությունը։

«Այս բաժանմունքը փակվել է 2020 թվականին, կրկնում եմ՝ 2020 թվականին․․․

Այսօր մամուլում կան տեղեկություններ, որ Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային և քիմիական աղտոտվածություն է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ Իրանը Հայաստանից հեռու է ուղիղ գծով 85 կմ, այսինքն՝ Հայաստանը այլևս գտնվում է թիրախում»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս