
Նիկոլ Փաշինյանի պարզ հռետորական մանիպուլյատիվ հնարքը․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ասում է` «Հայտարարել եմ «Արցախը Հայաստան է և վերջ», քանի որ ես հայրենասեր էի։ Քանի որ կար ամբողջ սփյուռքի հայերի ղեկավարի ընկալումը։ Հայրենասիրության այս ընկալումը մեզ հասցրեց այս բոլոր աղետներին»։
Կասե՞ք, այդ ե՞րբ է Հայաստանի վարչապետը/նախագահը ընկալվել որպես հայկական համայն սփյուռքի առաջնորդ։
Այս կեղծ պնդումն իրականում պարզ հռետորական մանիպուլյատիվ հնարք է։
Գրականության մեջ այն անվանում են «պրեվենտիվ հերքում», որը հատկապես օգտագործվում է դեբատների ժամանակ. խոսողը կանխատեսում է հնարավոր քննադատությունը և նախապես վնասազերծում այն։
Խոսողը ինքն է ստեղծում խեղաթյուրված պնդում և հերքում այն՝ իբր թե օբյեկտիվ կամ ազնիվ երևալու համար։
Սատանի մայլում…»։