Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան

Երեկ Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում եմ Թուրքիայի նախագահ Էրդողանին հրավիրել Հայաստան՝ մասնակցություն ունենալու հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի ունենալիք եվրոպական քաղաքական համայքնի գագաթաժողովին: «Հույս ունեմ հաջորդ տարի հանդիպումը տեղի կունենա ՀՀ-ում»,- ասել է նա:

Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ավելի հաճախ կայցելեն Հայաստան:

«Գիտեմ ձեզնից շատերը որոշակի պարբերությամբ այցելում են Հայաստան, հույս ունենք հաճախ ձեզ տեսնել Հայաստանում, մանավանդ որ Ստամբուլ-Երևան չվերթ կա: Հույս ունեմ՝ իքս պահի ցամաքային սահմանը կբացվի, հույս ունեմ նաև Հայաստանում տնտեսական գործունեություն կծավալեք և այդպես շարունակ»,- նշել է Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30