«Փյունիկը» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում

«Փյունիկը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանի ու հուլիսին մեկնարկող Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հանդիպումներին:

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, «Փյունիկը» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում:

Հունիսի 24-ին «Փյունիկը» կմրցի Թբիլիսիի «Դինամոյի» հետ, հունիսի 29-ին՝ «Գարեջիի», իսկ հուլիսի 3-ին թիմը հավաքը կեզրափակի «Սամգուրալիի» հետ ստուգողական խաղով։

Հայաստանի ֆուտբոլի արդեն ավարտված առաջնությունում «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն էր:

Իսկ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկ»-ի մրցակիցը Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆյորի»-ն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30