
#ՀԻՄԱ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹՈւՐՔԻԱՅՈւՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՔԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈւՑՉԻ ՀԵՏ.#ՈւՂԻՂ
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակի, շփումների բնույթի և այցի նպատակների մասին։
«Ի տարբերություն նախորդող շրջանի՝ հիմա Թուրքիայի հետ մեր շփումները շատ ինտենսիվ են»,- նշել է նա՝ ընդգծելով, որ տարածաշրջանային և միջազգային զարգացումները ներկայումս իրենց ծավալով շատ ավելի մեծ են։
Փաշինյանի խոսքով՝ այս փուլում առավել կարևոր է, որ Հայաստանը կարողանա իր պաշտոնական դիրքորոշումները և դրանց նրբությունները ամբողջական ներկայացնել Թուրքիայի գործընկերներին։
«Կարծում եմ՝ այս այցը մեզ համար լավ հնարավորություն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները, դիրքորոշումների նրբությունները, առանձնահատկությունները և լուծումների վերաբերյալ պատկերացումները հնարավորություն ունենանք ամբողջական ներկայացնել Թուրքիայի մեր գործընկերներին»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման շփումները կարևոր ազդեցություն կարող են ունենալ հետագա իրադարձությունների վրա՝ նոր խթան հաղորդելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը։