
«Սարդարապատ»-ը ստեղծում է պրոֆեսիոնալ թիմ ու հանդես կգա առաջին խմբում

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը ստեղծում է պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմ, որը 2025-26 մրցաշրջանում հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբում։
Այս մասին տեղեկացնում են ակումբի մամուլի ծառայությունից:
«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2021 թվականին, Արմավիրում՝ ֆրանսահայ սպորտային իրավաբան Սևան Կարյանի կողմից։
Ակումբի հիմքում ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսի» մեթոդաբանությունն է։ Անցած 4 տարիների ընթացքում Արմավիրի մի շարք երեխաներ ու պատանիներ մարզվել են այդ մեթոդաբանությամբ, իսկ լավագույնները հնարավորություն են ստացել ուղևորվել Ֆրանսիա և վերապատրաստվել։
«Սարդարապատի» պրոֆեսիոնալ թիմի կազմում են հենց ակադեմիայի սաները: Ակումբն իր տնային հանդիպումները կանցկացնի Արմավիրի քաղաքային մարզադաշտում: