
Նոր Խարբերդում սեփական տան բակում հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակ

Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդու կախված դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեում՝ բակում, պարանից կախված հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Արմեն Բ.-ի դին։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածը 44-օրյա պատերազմի մասնակից էր, և տանը հայտնաբերվել է նամակ՝ նրա կողմից գրված։