Բաժիններ՝

«Ժողովուրդ, արխային եղեք՝ չի լինի․ Իրանում coca cola-ն 0.33 լիտրն արժե 80 դրամ, բենզինը՝ 40 դրամ, մրգերը, պտուղ, բանջարեղենը՝ կլոր տարին թարմ ու մոտ 3 անգամ ՀՀ-ից էժան․․․»

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա էլ ասեմ։ Էն, որ գուժում են, թե հեսա հազարավոր փախստականներ են գալու հարավից ՀՀ բան, արխային եղեք՝ չի լինի։ Ոնց 2022 թվականին Ռուսաստանի սերուցքն եկավ ու մի տարի չմնաց, այնպես էլ պարսիկներն են գալու, մի ամիս չեն դիմանալու, գնան, կամ առհասարակ չեն գալու։

Ժողովուրդ, Իրանում coca cola-ն 0.33 լիտրն արժե 80 դրամ, բենզինը՝ 40 դրամ, ոսկեղենը՝ բավականին էժան, մրգերը, պտուղ, բանջարեղենը՝ կլոր տարին թարմ ու մոտ 3 անգամ ՀՀ-ից էժան ու էնքան բազմազան ու բազմապիսի, որոնց մեծ մասի մասին նույնիսկ չեք լսել։

Բնակարանների վարձերը Թեհրանում մոտ մերի կես գնին, էնտեղի 5* Espinas շքեղ հյուրանոցի վճարը՝ մեր Ծաղկաձորի քոթեջներից էժան։

Մսի ու բրնձի գներն էլ պետությունը սուբսիդավորում է։ Այնպիսի ծովամթերք ունեն, որ էլ չասած։ Թերևս այսքանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30