Մենք բաց ենք ցանկացած համաձայնագրի համար, որով Իրանը չի ստեղծի միջուկային զենք։ Սակայն մենք չենք ընդունի որևէ համաձայնագիր, որը զրկում է Իրանին իր միջուկային իրավունքներից, այդ թվում՝ ուրանը հարստացնելու իրավունքից»,- հավելել է նա։
Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։ Տեղեկությունը հայտնում են Արագածոտնի մարզպետարանից։
«Եկեղեցին զբաղվել է և պիտի զբաղվի քաղաքականությամբ…Կրոնն ու եկեղեցին են ստեղծել պետություն, եկեղեցու շուրջ միավորված համայնքներն են դարձել ազգեր։ Հայ Առաքելական եկեղեցին միշտ եղել է պետության փոխարեն, հետո՝ պետության մեջ ու դրանից դուրս: Հոգևորականը ՀՀ քաղաքացի է, նա ընտրող է, իսկ ընտրողն իրավունք ունի դատել ընտրյալների մասին»:
Գերմանիայի կառավարության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Օմանի սուլթանին Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում միջնորդական ջանքերի համար։
Իրանի հիմնական խոցելի կետերից մեկը դաշնակիցների բացակայություւնն է, և Թեհրանը փաստացիորեն դիմակայում է ԱՄՆ-ի (և ոչ միայն) լիակատար ռազմատեխնիկական, տնտեսական, դիվանագիտական և քարոզչական աջակցությունը վայելող Թել-Ավիվին։
Իրաքում գործող իրանամետ շիական «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորումը սպառնացել է հարձակվել տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների վրա, եթե նրանք միջամտեն Իրանի և Իսրայելի միջև հակամարտությանը:
ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։
Իրանը և Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք դա կանեն, ինչպես ես գործարքի հասա Հնդկաստանի և Պակիստանի միջև՝ օգտագործելով առևտուրը ԱՄՆ-ի հետ՝ որպեսզի բանականություն, միասնություն և ողջախոհություն բերեմ երկու մեծ առաջնորդների հետ բանակցություններին, ովքեր կարողացան արագ որոշում կայացնել և դադարեցնել հակամարտությունը:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել իսրայելական Հայֆա, Թել Ավիվ և Աշկելոն քաղաքներին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական IRIB պետական հեռուստաալիքի հաղորդագրությանը։
Իրանի իշխանությունները միջնորդների միջոցով ոչ մի հաղորդագրություն չեն փոխանցել Իսրայելին։
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը թելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարկել, թե ինչպես է ընկնելու հետևանքով կոտրել ձեռքը։
Դրան զուգահեռ՝ ռիսկային գոտում է հայտնվում Իրան-Հայաստան 3-րդ օդային էլեկտրահաղորդման գիծը, որի կառուցումն առանց այդ էլ իրականացվում է նախագծային ժամանակացույցի կոպտագույն խախտումներով: Դա, իր հերթին, հարցականի տակ է դնում «Հյուսիս-Հարավ»՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտաէներգետիկ միջանցքի նախագիծը:
Ապարանում արտակարգ իրավիճակ է. Ուժգին փոթորիկ է
Նշենք, որ վնասված մեքենաներից մեկի վարորդը վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը: Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները, առաջնահերթություններն ու անելիքները։
Տարվա ընթացքում՝ 2024 թվականի ապրիլին, Հրաչյա Հակոբյանը Կապիտալ Բիլդ կառուցապատող ընկերությունից ձեռք է բերում ևս մեկ անշարժ գույք, որն, ըստ հայտարարագրի, դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում․ գնումն արժեցել է 44 միլիոն 120․000 դրամ։
«Մենք ընդգծում ենք, որ Իրաքի կառավարությունը պետք է ավելի մեծ զգոնություն ցուցաբերի և ապահովի իր սահմանների և օդային տարածքի պաշտպանությունը՝ կանխելու համար Իրաքի տարածքի օգտագործումն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»,- նշել է նա։
Հարյուրավոր հավատացյալներ Մայր Աթոռում ստանում են Վեհափառի օրհնությունը
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրում է․
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Սկզբից ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշմամբ «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառում է շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների ցանկում, այնուհետ Լենա Նանուշյանի «թեթև» ձեռքով ստեղծված Էթիկայի հանձնաժողովի նախագահը սկսում է փող աշխատել։ Ի դեպ, սիրելի բուժաշխատողները 6 կրեդիտի համար կվճարեն 10.000 դրամ՝ կամավոր պարտադիր սկզբունքով, դա էլ իրենց բաժինն է»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Ի դեպ, իրանական կողմից էլ հիշեցումներ կան, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում, որով ուղիղ ակնարկ է արվում իսրայելական գործողություններում Ադրբեջանի մասնակցությանը:
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են 15 մարդու զոհվելու և մոտ 385 տուժածի մասին հունիսի լույս 15-ի գիշերը Իրանի բալիստիկ հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն օրերս շուրջ 2 միլիոն 630,000 դրամ` 6800 դոլար է վճարել` Մխիթար Հայրապետյանի՝ Forbes-ի տեխնոլոգիական խորհրդի մեկ տարվա անդամակցության համար։ Ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգի՝ գնումը կատարվել է գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով։
Իրանը հակահարված է տվել Իսրայելին հին սերնդի հրթիռներով և դեռևս չի օգտագործել նորագույն հրթիռները, հայտարարել է Իրանի զինված ուժերի քաղաքական և գաղափարախոսական բաժնի ղեկավար Ալի Սաեդին։
Նշենք, որ ավելի վաղ, տուրիստական գործակալությունները հայտնել են, որ այդ չվերթները կկայանան։
Հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի հարևանությամբ բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրապարակել է օդատիեզերական ուժերի յոթ հրամանատարների անունները, որոնք ուրբաթ առավոտյան Թեհրանում զոհվել են իրենց հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի հետ միասին, հաղորդում է Mehr-ը։