ԻՊԲ-ն իսրայելցիներին նախազգուշացրել է սահմանափակել տեղաշարժը «առաջիկա ծանր օրերի» պատճառով

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) երկրի բնակիչներին նախազգուշացրել է, որ առաջիկայում շատ կլինեն օդային տագնապի ազդանշանները, ուստի բոլորը պետք է պատրաստ լինեն պատսպարվելու։

Այս մասին հաղորդագրությունն ԻՊԲ-ն տարածել է իր Telegram ալիքում։Նշվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի տագնապը հնչելուն պես պետք է մտնի պաշտպանված տարածք և այնտեղ մնա, մինչև հետագա ծանուցում կստացվի։

«Հարկավոր է խուսափել դրսում ոչ անհրաժեշտ տեղաշարժերից և զերծ մնալ ճանապարհին երթևեկելուց։ Մեզ սպասվում են բարդ և դժվարին օրեր», – նշված է հաղորդագրության մեջ։

Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի պետն իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Իրանի դեմ գործողությունը սկսվել է, և այլևս «հետդարձի ճանապարհ չկա»։ 

«Ես նախազգուշացնում եմ բոլորին, որ ցանկացած մեկը, ով կփորձի մարտահրավեր նետել մեզ, ծանր գին կվճարի», – հայտնել է գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։ Նա ասել է, որ Իսրայելը սկսել է գործողությունը, որպեսզի ռազմավարական հարվածներ հասցնի Իրանից Իսրայելին սպառնացող վտանգներին։

Իր հերթին, The Times of Israel-ը նշում է, որ իսրայելցիները շտապում են սուպերմարկետներ, քանի որ Իրանից հրթիռային հարվածներ են սպասվում։ Իրանը հայտնել էր, որ վճռորոշ պատասխան կտա Իսրայելի հարձակմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30