Հայաստանն այսօր գտնվում է բավականին լավ ու հեռանկարային վիճակում, բայց կան նաև սպառնալիքներ. Նիկոլ Փաշինյան 

Հայաստանն այսօր գտնվում է բավականին լավ ու հեռանկարային վիճակում, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա գնահատականն այն է, որ Հայաստանն անցնելով դժոխային իրադարձությունների միջով՝ հասել է մի կետի, որի առջև բացվել են այնպիսի հնարավորություններ, որ ՀՀ պատմության մեջ այսպիսի շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունն առաջիկա հարյուրամյակների համար, երբեք չի եղել։

«Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ, ընդ որում՝ այդ սպառնալիքները եղել են միշտ, ոչ մի նոր սպառնալիք չկա, տարբերությունն այն է, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու տեսական ու գործնական հնարավորություն ենք ստացել, իսկ նորությունն այն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին, որպես հակակշիռ, բացվել են անհավանական հեռանկարներ՝ բոլոր առումներով»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ երբ «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսով հաղթեցին ընտրություներում, եկավ այն եզրակացության, որ ապագան նախագիծ է։

«Եթե ունես նախագիծ՝ կա ապագա, եթե չունես՝ չկա ապագա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս