Հարցրեք «Հայաստան» դաշինքին՝ որտե՞ղ են ստորագրել. վստահ եմ՝ կհաջողվի փողոց գեներացնել. Համբարձումյան

Մինչ այս պահը իմպիչմենթի գործընթացի ձևաթղթի տակ դրված է ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն, մնացածն իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն ստորագրում, լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

«Մենք գնալու ենք մինչև վերջ, մինչև վարչապետի պաշտոնակատարին վերջնական անվստահություն հայտնելը»,-ասաց նա։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության՝ իմպիչմենթի գործընթացին միանալուն, Դավիթ Համբարձումյանն ասաց, թե «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արդեն ցույց է տվել, որ ձևաթղթի տակ չկան «Հայաստան» խմբակցության անդամների ստորագրությունները։

«Թե ինչին տակ են դրել և ոնց են դա ներկայացնելու, ճիշտ կլինի իրենց հարցնել»,-ասաց Համբարձումյանը։

Տեսանյութեր

Լրահոս