Բաժիններ՝

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի: Այս մասին հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ ժամը 14։48-ի դրությամբ փրկարարները հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել տղամարդու դի։

Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ  հունիսի 11-ին առավոտյան շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։  

Աղետի հետևանքով հոսպիտալացվել է 11 անձ, որոնցից 3-ին տեղափոխել են մայրաքաղաքի բուժհաստատություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս