Բաժիններ՝

Կայծակից մաhացած զինվորը մեկ ամսից զորացրվելու էր, մայրը նրան ու եղբորը միայնակ էր մեծացրել

Խելոք, համեստ, աննկարագրելի լավ երեխա էր։ Այսպես են բնութագրում երեկ կայծակնահարության հետևանքով մահացած զինծառայող Նարեկ Մարգարյանին։

Տղան Լոռու մարզի Տաշիր համայնքից էր, մեկ ամսից զորացրվելու էր։

«Սոցիալապես անապահով ընտանիքից էր, մայրը միայնակ էր մեծացրել իրեն ու հաշմանդամություն ունեցող եղբորը»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը։

Նա պատմել է, որ Նարեկին ու եղբորը մայրը ծայը ծայրին հասցնելով է պահել, տղան մեկ ամսից պետք է զորացրվեր։

Երեկ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը:

Sputnik Արմենիա-ի տեղեկություններով` նա դիրքերում է եղել, երբ կայծակը խփել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30