Բաժիններ՝

Wildberries-ը պլանավորում է լոգիստիկ կենտրոն կառուցել Հայաստանում

«Wildberries» ընկերության միջազգային բիզնեսի զարգացման վարչության տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը Հունիսի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում լոգիստիկ կենտրոն կառուցելու ծրագրերի մասին։ Հայտարարությունը հնչեց «Էլեկտրոնային առևտուր առանց սահմանների․ Ռուսաստան-Հայաստան» խորագրով համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կայացած Տասներորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում։

Համաժողովը միավորել էր հայաստանյան և ռուսաստանյան գործարարների, լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների, պետական կառույցների ու ոլորտային միավորումների ներկայացուցիչների։

Իր բացման խոսքում Ռաֆայել Աբրահամյանը շեշտեց տեխնոլոգիական առաջընթացի և միջազգային համագործակցության դերը՝ սահմաններից դուրս իրականացվող առևտրի զարգացման գործում՝ միաժամանակ ներկայացնելով Wildberries-ի պլանները՝ Հայաստանում լոգիստիկ կենտրոն ստեղծելու վերաբերյալ։

«Այսօր խոսում ենք լոգիստիկայի մասին, վաղը՝ տեխնոլոգիաների։ RWB-ի յուրաքանչյուր քայլ Հայաստանին դարձնում է գլոբալ թվային տնտեսության մի մաս», – նշեց նա։

Հայաստանում ժամանակակից լոգիստիկ պահեստի կառուցումը ստրատեգիական քայլ է, որը նոր հնարավորություններ կստեղծի տեղական ձեռնարկությունների, արտադրողների և արտահանողների համար։

Նախ՝ դա թույլ կտա հայաստանյան ընկերություններին ապրանքները պահել երկրի տարածքում՝ ապահովելով ավելի արագ առաքում գնորդներին և նվազեցնելով լոգիստիկ ծախսերը։

Բացի այդ, պահեստը կդառնա միջազգային շուկաներ մուտք գործելու առանցքային հանգույց. հայկական բրենդները կկարողանան Wildberries-ի գործիքներն ու տեղական պահեստավորման հնարավորություններն օգտագործելով վաճառել իրենց արտադրանքը ինչպես ԵԱՏՄ անդամ երկրներում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30