Որ Աստված տա` հերոսաբար հետ բերեն երեխեքին, պիտի գլուխ գովան, բայց չեն ասի, թե ո՞նց ստացվեց, որ Արավուսը դարձավ սահմանին կպած գյուղ. Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2020 թվականի դեկտեմբերին Արավուսի գյուղապետն իր ջոկատով գնացել էր բանակցելու ադրբեջանցիների հետ, որ չառաջանան։ Այս գիշեր արդեն 2 արավուսցի անչափահասներ, ձիերին տուն բերելուց անցնում են թշնամական վերահսկողության տակ գտնվող տարածք ու փաստացի գերեվարվում։

Անտերություն էր 2020 թվականի դեկտեմբերին, անտերություն է դրանից 5 տարի անց։

Ամեն օր քեմալականների կողմից խաղաղություն է քարոզվում մի երկրի հետ, ով անչափահաս տղաներին գերի է վերցնում, ու սրանք չեն կարողանում ետ վերադարձնել իրենց քաղաքացիներին։ Փոխարենը շաբաթներ առաջ քեմալականների ականջին հասել էր, որ ինչ որ մի հայ տղա սահմանամերձ գյուղերից մեկում զենք է պահել ադրբեջանցիների ուղղությամբ. արագի մեջ գտան, տարան, հարցաքննեցին, թե ինչի ա արել, ոնց ա արել։

Դե, եթե ԱԱԾ-ի պետը զբաղված լինի որդու համար բռնագանձման ցուցակում չներառված բնակարաններ գնելով, երկիր քռչապետն էլ քնի, հելնի, հոգևորակակնների ննջարաններում մոմ բռնելով զբաղվի, երկիրն էլ էս օրի կլինի։

Հետո, որ Աստված տա, հերոսաբար ետ բերեն էտ էրեխեքին, պիտի գլուխ գովան, բայց չեն ասի, թե ոնց ստացվեց, որ Արավուսը դարձավ սահմանին կպած գյուղ, երբ ընդամենը 5 տարի առաջ թշնամին գյուղից ուղիղ գծով հեռու էր առնվազն 70 կմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30