
Պաղեստինի պետության ճանաչումը ներկա պահին սխալ ազդանշան կծառայի. Գերմանիայի արտգործնախարար

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հինգշաբթի հայտարարել է, որ Պաղեստինի պետության ճանաչումը ներկա պահին «սխալ ազդանշան» կծառայի, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Բեռլինում իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ նա հայտարարել է, որ նախքան Պաղեստինի պետությունը ճանաչելը «պետք է ավարտվեն Իսրայելի և պաղեստինցիների միջև բանակցությունները»։
Վադեֆուլը հայտարարել է նաև, որ «մտահոգված է Արևմտյան ափին տիրող ծայրահեղ լարված իրավիճակով» և որ Գերմանիայի կառավարությունը «մերժում է» այնտեղ նոր իսրայելական բնակավայրերի ստեղծումը՝ այն միջազգային իրավունքին հակասող քայլ համարելով։ Անդրադառնալով Գազայի պատերազմին՝ նա նշել է, որ «չափազանց քիչ» օգնություն է հասնում պատերազմից տուժած տարածքում գտնվող խաղաղ բնակիչներին, որտեղ Միավորված ազգերի կազմակերպությունն անցյալ ամիս զգուշացրել էր, որ ամբողջ բնակչությունը կանգնած է սովամահության վտանգի առաջ։
Վադեֆուլը շեշտել է նաև, որ վերահաստատել է իր «թախանձագին խնդրանքը՝ թույլատրել մարդասիրական օգնության մուտքը Գազա առանց սահմանափակումների», ինչպես պահանջում է միջազգային իրավունքը։
Նա ընդգծել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ից և այլ թշնամիներից, և «հետևաբար, Գերմանիան, իհարկե, կշարունակի աջակցել Իսրայելին զենքի մատակարարմամբ, ինչը երբեք կասկածի տակ չի դրվել»։
Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան անցյալ տարի ճանաչել են Պաղեստինի պետությունը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս ակտիվացրել է իր աջակցությունը այդ գաղափարին, ինչի արդյունքում Իսրայելին Փարիզին մեղադրել «հրեական պետության դեմ խաչակրաց արշավանքի» մեջ։
Անցյալ շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը խոստացավ «հրեական իսրայելական պետություն» օկուպացված Արևմտյան ափը բնակեցնել իսրայելցիներով, երբ կառավարությունը հայտարարեց պաղեստինյան տարածքում 22 նոր բնակավայրերի ստեղծման մասին։