Բաժիններ՝

Տարոն Ոսկանյանը հեռացել է «Փյունիկ»-ից, «Նոա»-ն երկարաձգել է պայմանագիրը Սանգարեի հետ

Հայկական Պրեմիեր լիգայի ակումբներում մրցաշրջանի ավարտից հետո փոփոխությունները շարունակվում են:

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն երկարաձգել է թիմի 28-ամյա կիսապաշտպան Գուստավո Սանգարեի հետ պայմանագիրը 2 տարով` ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

«Ես մնում եմ «Նոա»-ում։ Մեր առջև շատ մարտահրավերներ կան, և ես ամեն ինչ կներդնեմ, որպեսզի հասնենք դրանց իրագործմանը», – նշել է Գուստավո Սանգարեն պայմանագիրը երկարաձգելուց հետո: Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը և անցկացրել է 34 հանդիպում։

Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Տարոն Ոսկանյանը հեռացել է ակումբից:

Տարոն Ոսկանյանը «Փյունիկ»-ի ակադեմիայի սան է. 2011 թվականի ապրիլին նա իր նորամուտն է նշել «Փյունիկ»-ի գլխավոր թիմում։ Նա թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, եռակի գավաթակիր և սուպերգավաթակիր։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս