
Բոլորդ հայհոյանքի վրա եք ֆիքսվել, բայց որ քեռակնոջ հետ կենակցում են, նորմա՞լ է. Գևորգ Պապոյան

Եթե էդ հարցը բարձրացնում եք, օրինակ կարելի է քեռակնոջ հետ կենակցել և դա պրոբլեմ չի՞, բայց այդ երևույթի բառային ձևակերպումը պրոբլեմ է՞: Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինքը արդյո՞ք խնդիր չի տեսնում վարչապետի կողմից կիրառվող բառամթերքի վերաբերյալ:
«Իմ համարա մենամեծ պրոբլեմն այն է, ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, իմ ընտանիքի անդամները նույնպես, երեխաներս կնքված են և իմ համար շատ կարևոր է, որ այդ կուսակրոնության ուխտը, որը եկեղեցին իր համար սահմանել և ընդունել է պահպանված լինի և դրանով խախտված չլինեն այն կանոնները, որը եկեղեցին իր համար սահմանել է և մենք էլ որպես եկեղեցու հավատավոր հետևորդներ համարում ենք, որ այդպես էլ պետք է լինի»,-ասաց նա: