10 տարում ԵԱՏՄ երկրների համախառն տնտեսական աճն ավելացել է 18%-ով՝ հասնելով 2,5 տրլն դոլարի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ԵԱՏՄ-ի օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ միության համախառն ՀՆԱ-ն կառույցի գործունեության սկզբից աճել է 18%-ով՝ հասնելով մինչև 2,5 տրիլիոն դոլարի, իսկ ԵԱՏՄ-ն դարձել է համաշխարհային մակարդակի տնտեսական ձգողականության բևեռ:

2022 թվականին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ որպես ԵԱՏՄ օր սահմանված մայիսի 29-ը պայմանավորված է 2014 թվականի այս օրը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրմամբ:

«Այս տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել ինտեգրացիոն միավորման ձևավորման և զարգացման ուղղությամբ… Տնտեսական աճի տեմպերն էապես գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշները»,- Սագինտաևի խոսքը մեջբերում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Նա հստակեցրել է, որ միության շրջանակում փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է և 2024 թվականին հասել գրեթե 100 մլրդ դոլարի։ Ընդ որում` փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցել է 9 %-ը։ Երրորդ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 1,4 անգամ։

Արդյունաբերական արտադրությունն աճել է 29%-ով, գյուղատնտեսությունը՝ 26%-ով։
Սագինտաևը նշել է, որ տասնյակ երկրների և տարածաշրջանային առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ փոխգործակցությունը շարունակվում է:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհավորական նամակներ է հղել ԵԱՏՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին:

Տեսանյութեր

Լրահոս