 
                        Խաչանովը «Ռոլան Գարոսի» մրցաշարի երրորդ շրջանում է
 
                                    Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (ATP վարկանիշային աղյուսակի 24-րդ համարը) դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության՝ Ռոլան Գարոսի երրորդ շրջան՝ հաղթանակ տանելով ավստրիացի Սեբաստիան Օֆների (ATP վարկանիշային աղյուսակի 108-րդ համարը) նկատմամբ։
Մրցամարտը տևել է 4 ժամ, 3 րոպե և ավարտվել 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կմրցի Մարտոն Ֆուչովիչի և Թոմի Փոլի միջև խաղի հաղթողի հետ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        