
Մեկնարկել է «Ռոլան Գարոս»-ը

Մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա հերթական մրցաշարը` Ֆրանսիայի բաց առաջնությունը` «Ռոլան Գարոս»-ը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկած «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որն անցկացվում է հողածածկույթի վրա:
Այս տարի «Ռոլան Գարոս»-ի 129-րդ մրցաշարն է:
Տղամարդկանց մենախաղում ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 14 անգամ արժանացել է հաղթողի կոչմանը: Մրցաշարի գործող չեմպիոնը իսպանացի Կարլոս Ալկարասն է, իսկ կանանց մրցաշարում` Իգա Սվենտեկն է:
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը «Ռոլան Գարոս»-ի այս մրցաշարի առաջին շրջանում կմրցի Ուկրաինան ներկայացնող Անհելինա Կալինինայի հետ:
Այդ մրցախաղը կկայանա մայիսի 27-ին: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը Ավստրալիայից Ալեքսանդր Վուկիչն է: