«Տո ա՛յ անասուններ, Էս ի՞նչ եք արել, եթե մարդը ձեզ համար կարևոր է, խի՞ եք ծառերը փրթել, ճռռացող արևի տակ էրեխեքին թողել, խի՞ եք մեր փողերը փուռը տալիս». Ռուբեն Մալայան

Գեղագիր, ՀԱՀ դասախոս Ռուբեն Մալայանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Մերգելյանի այգուն՝ շեշտելով, որ ցանկանում է «2 բառով» պատմել, թե ինչպես են օրվա Կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը «մտածում» քաղաքացիների մասին։

«Ձեզ թվոււմ է՝ լավ բան են արել, Մերգելյանի այգին բարելավել են, եկեք շրջենք, տեսնենք՝ ինչ է այստեղ կատարվում։ Ուրեմն՝ այս ճռռացող արևի տակ, երեխաների խաղահրապարակը (որն ամենակարևոր բանն է, որովհետև այստեղ ամեն տեղ երեխաներ են) սարքած է ճռռացող արևի տակ։ Այստեղ շատ ծառեր կային, կարող էին, չէ՞, մի ծառ թողնեին, որ ստվեր լիներ, որ երեխաներն արևից հարվածներ չստանային, որովհետև այս արևի տակ անհնար է 2 րոպե կանգնել։ Այգու չափերը նայեք ու տեսեք, թե ինչքանն են հատկացրել երեխաներին, նստարաններն արևի տակ են դրված, բայց այդտեղ բացարձակ մարդ չի նստում, որովհետև կմեռնեն, եթե նստեն արևի տակ։ Բացատրեք ինձ տրամաբանությունն էլի, «իդիոտներ», որ այս այգին գծել են, ինչո՞վ են մտածել, ուղեղն իրենց մոտ աշխատե՞լ է, թե՞ չի աշխատել»,- նշել է Ռուբեն Մալայանը՝ ուղիղ եթերում ցույց տալով ամբողջ այգին։

Նա ընդգծում է՝ եթե մայիսի վերջին է այգում այս վիճակը, պարզ է, թե ինչ է կատարվելու ամռանը, անհնարին է լինելու երեխաներին տանել այգի նման պայմաններում։

«Հետ ենք գալիս նույն բանին՝ այստեղ մի բան անում են՝ առանց ուղեղի, ուղղակի պլան են կատարում։ Էլ չեմ ասում, որ այգու վերջը չեն ավարտել, բրախել ու փախել են։ Պապիկների համար մի «բեսեդկա» են սարքել, որտեղ նստած նարդի են խաղում, լավ է, թող խաղան, բայց ինձ մի հատ բացատրեք, էլի՝ եթե մարդը ձեզ համար կարևոր է, ինչո՞ւ եք նման բան արել, ա՛յ անասուններ։

Կարդացեք նաև

Ինչո՞ւ եք այստեղի ծառերը կտրել, ձեր ուղեղով չանցա՞վ, որ մարդկանց ստվեր է պետք, ոչ թե պլան կատարելը։ Ինչ-որ մի անասուն նստել, այս այգին գծել է, դուք էլ ուղեղներդ անջատած՝ եկել ու ծառերը կտրել եք։ Բացատրեք ինձ՝ սրա իմաստը ո՞րն է, այս ի՞նչ եք արել, այստեղ ծառ էր, չէ՞, կարող էիք, չէ՞, այդ ծառը պահել։ Այս արևի տակ մարդը կարող է 2 րոպե մնալ, դուք մարդկանց մասին մտածո՞ւմ եք, թե՞ ուղղակի մեր փողերն եք փուռը տալիս։

Մեր հարկերից այգի եք սարքել, ո՞ւմ համար եք սարքել, տո ա՛յ անասուններ, այս ամբողջ թաղամասում երեխաներ կան, մի փոքր հատվածն է այգու երեխաների համար, մնացածը բրախած է արևի տակ։ Ինչո՞վ եք դուք մտածում, ինչո՞ւ եք մեր փողերն այսպես փուռը տալիս»,- ասել է Ռ. Մալայանը։

Նրա խոսքով, այս վիճակը տեսնելուց հետո մարդը չի կարող հանգիստ խոսել, հետևաբար՝ անձամբ շարունակում է պնդել, որ դրա հեղինակներն «անասուն են»։

«Հիմա էլ հերթը հասել է Թումոյի այգուն, այնտեղի ծառերն եք կտրում։ Մեկը լիներ, ձեզ վերցներ, քոքից կտրեր, որ հասկանայիք՝ մարդկանց մասին պետք է մտածել։ Բայց դե ձեզ տոտալ մեկ է, չէ՞, բարեկարգել եք, հա՞, ի՞նչն եք բարեկարգել, կասե՞ք ինձ»,- ընդգծել է Ռուբեն Մալայանը։

Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունները Մերգելյանի այգին սկսեցին, այսպես ասած, բարեկարգել 2023 թվականից։ Մեկ տարի անց այն պաշտոնապես բացվել էր։ «Պուրակի հիմնանորոգման նախագիծն այգիները հանրային դարձնելու ծրագրում առաջիններից էր։ Այս ամենը վերափոխվել ու դարձել է նոր հանրային այգի, որը շատ հարմարավետ է»,- Մերգելյանի պուրակի բացման արարողությունից հետո ասել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս