
Մեր «պաթետիկ կենացների» ժամանակ Արցախ ենք պահել. եկաք, Արցախն օկուպացվեց. Տիգրան Աբրահամյան
«Շատ տարօրինակ է, որ 1994թ. ազատագրական պայքարի ակունքներում կամ ինքնապաշտպանական ուժեր ղեկավարող անձը, ով նաև այդ հրադադարի ստորագրողներից մեկն էր, հետագայում բավականին մեծ ժամանակահատված՝ նաև պետական համակարգի կայացնողներից, այդ հաղթանակը պահողներից, հետագա ընթացիկ հաջողությունները գրանցողներից, դուք բերում հավասարեցնում եք ձեր ժամանակահատվածի հետ, ու ստացվում է այնպես, որ մինչև 2018թ. մենք չունեինք ոչինչ, միայն կենացներ էինք խմում, խոսում էինք միայն պաթետիկ հայտարարությունների մասին, բայց Արցախը որևէ մեկը մեզանից չէր խլում, և 2018-ից հետո, երբ դուք եկաք իշխանության, երբ դուք էիք խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, նախընտրական ծրագրերում, կառավարության ծրագրում գրում դրա մասին, ապա մենք ունենք այսօրվա դրությամբ օկուպացված Արցախ, ՀՀ-ի օկուպացված տարբեր շրջաններ, փաստորեն հաջողությունը դա՞ էր»,- ԱԺ արտաքին հարաբերություններում Հաղթանակի 80-ամյակի մասին «Պատիվ ունեմ»-ի բերած հայտարարության քննարկման ժամանակ ՔՊ-ի պատգամավորներին դիմելով՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ բանակցային գործընթացի մասին նվազագույն տեղեկություն և գիտելիք ունեցող մարդիկ տեսել են, թե պրոցեսը 1994թ. ոնց է եկել, տարբեր հանգրվաններով հասել պայմանական Մադրիդի փաստաթղթին, ընդհանուր սկզբունքների շուրջ փաստաթուղթ, Կազան և այլն.
«Երբ շեշտում եք 2018թ. Սերժ Սարգսյանի տեքստը՝ բանակցությունների կանգ առնելու կամ բարդ իրավիճակի մասին, տեղյակ չե՞ք, թե 3 տասնյամյակի ընթացքում բանակցային գործընթացը քանի անգամ է կանգնել, շարժվել, դանդաղել: Եթե դուք եկել եք իշխանության՝ այդ իրողությանը, այդ հայտարարություններին հղում անելով… Եթե ձեր ուժերի վրա վստահ չէիք, ինչո՞ւ եկաք իշխանության, ինչո՞ւ 2021-ին հետագայում եկաք իշխանության, շարունակեցիք ձեր իշխանությունը:
Այսինքն՝ դուք եկաք պատերազմը տանուլ տալու, ՀՀ ինքնիշխան տարածքներն ադրբեջանական օկուպացիայի արձանագրելու, 2023թ. Արցախի հանձնման այդ պրոցեսին… Բայց ձեր պատկերացմամբ՝ մենք կենացներ ենք խմել ու այդ ողջ ընթացքում մեր հայրենիքը կարողացել ենք ամբողջական պահպանել»:
ՔՊ-ականները մերժեցին «Պատիվ ունեմ»-ի բերած հայտարարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում